Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է
11:46 - 02 հոկտեմբերի, 2020

Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է

Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։  2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել