ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը |armenpress.am|
17:00 - 02 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետեւանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը:

Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ հավելելով, որ այդ միջոցներով բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն, տրամադրվելու բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ անհետաձգելի պարագաներ:

Լենարչիչը հրապարակել է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տվյալները և իր հայտարարությունը՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:

 Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։

«Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կյանքի պաշտպանությունը։ ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

"Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում։ ԵՄ-ի ամբողջ մարդասիրական ֆինանսավորումն իրականացվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ ուղարկվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ ՀԿ-ների միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել