Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|
20:00 - 03 հոկտեմբերի, 2020

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակել է SANA գործակալությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։

Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել