Արայիկ Հարությունյանի վիրավորման մասին լուրը կեղծ է
20:10 - 03 հոկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանի վիրավորման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ իրենց հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել