Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան
08:08 - 04 հոկտեմբերի, 2020

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում են լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ընթացքում Ադրբեջնական զինուժը կիրառել է իր սպառազինության գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջազգայնորեն արգելված կասետային արկեր։ Թշնամին պարբերաբար հրետակոծում է քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու կենսական նշանակության օբյեկտների։ Այդ հարվածների պատճառով երեկ հոսանքազրկվել է Ստեփանակերտը։

Հայկական ԶՈՒ-երը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված մարտական առաջադրանը՝ թշնամուն պատճառելով ինչպես սպառազինության զգալի, այնպես էլ արդեն շուրջ 3000-ի հասնող մարդկային կորուստներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել