Վրաստանի տարածքով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումն իրականացվում է առանց խախտումների, ոչ մի խոչընդոտ չի եղել և չի էլ լինի․ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար
 |tert.am|
16:01 - 04 հոկտեմբերի, 2020

Վրաստանի տարածքով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումն իրականացվում է առանց խախտումների, ոչ մի խոչընդոտ չի եղել և չի էլ լինի․ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վրաստանով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումների հետ։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը, հայտարարությունում ասվում է․

«Մեր տարածաշրջանում Վրաստանն ունի տարանցիկության շատ կարևոր գործառույթ: Սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանային տնտեսության զարգացման համար և ինչն է զարմանալի, մեր հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների պատշաճ գործունեության համար:

Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Վրաստանի տարածքով  տարանցիկ բեռնափոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղություններով, բացարձակապես՝ առանց խախտումների է իրականացվում:

Հուսով ենք, որ տարածաշրջանում շուտով խաղաղությունը կվերականգնվի, ինչն էլ կենսական նշանակություն ունի մեզ համար»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել