Ոսկե մեդալներ՝ Արցախի ազգային 5 նոր հերոսների դպրոցներին
16:55 - 04 հոկտեմբերի, 2020

Ոսկե մեդալներ՝ Արցախի ազգային 5 նոր հերոսների դպրոցներին

Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
 
Արցախի հերոսներ.
 
-Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ,
 
– Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ,
 
– Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա,
 
– Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից,
 
– Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել