Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին
21:37 - 04 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․

«Մեր զինվորների մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ ժամկետային զինծառայողներինը, մանավանդ երիտասարդ սպաներինը, լեյտենանտներինը, կապիտանները․․․։ Նրանց աչքերն ուղղակի փայլում են իրենց քաջությունից ու հերոսությունից։ 

Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես մեր հրետանավորներից մեկը, վիրավոր լինելով, կրակ է վարել հակառակորդի ինտենսիվ կրակի տակ և մինչեւ վերջին մարտկոցների ոչնչացմանը չի հասել, մարտի դաշտից դուրս չի եկել։

Անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց․

«ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ Մեր ԶՈՒ-երը հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին եւ լիովին տիրապետում են իրավիճակին։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին։

«Նրանց փոխայցելությունները մեզ համար նորություն չեն։ Հայկական բանակը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զինված ուժերի եւ միասնության դեմ։ Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք»,- հայտնեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել