Հերոսական դրվագներ ռազմաճակատից․ Արսեն Սերյոժայի Մարգարյան
11:40 - 05 հոկտեմբերի, 2020

Հերոսական դրվագներ ռազմաճակատից․ Արսեն Սերյոժայի Մարգարյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր գրառման միջոցով ներկայացրել է հերթական հերոսական դրվագը ռազմաճակատից։

Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել