Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիում անցկացնել ՄԽ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ
12:05 - 05 հոկտեմբերի, 2020

Զուրաբիշվիլին պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիում անցկացնել ՄԽ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և պատրաստակամություն հայտնել հնարավորության դեպքում, Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ժամանակն է բանակցություններ վարել նախագահների հետ, որոնք նախատեսված են այս շաբաթ։ Կարևոր է պահպանել այն փաստը, որ Վրաստանը չեզոք է երկու հարևան երկրների նկատմամբ»,- հայտնել է Զուրաբիշվիլին «Рустави 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ վրացական կողմը կողմերին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը՝ հակամարտության զոհերից  խուսափելու համար։

«Երկու կողմերում էլ նշվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալները: Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք նիստի անցկացմանը Վրաստանում: Մենք կանենք ամեն ինչ և պատրաստ ենք այն ամենին, ինչ նրանց համար ընդունելի է», հայտարարել է նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել