Բժշկագիտության Նոբելյան մրցանակին արժանացան երեք համաճարակաբաններ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից
 |azatutyun.am|
14:40 - 05 հոկտեմբերի, 2020

Բժշկագիտության Նոբելյան մրցանակին արժանացան երեք համաճարակաբաններ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից |azatutyun.am|

azatutyun.am: Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակին արժանացան երեք համաճարակաբաններ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից:

Ամերիկացի Հարվի Ալթերը և Չարլզ Ռայսը, ինչպես նաև բրիտանացի Մայքլ Հաութոնը աշխարհի ամենահեղինակավոր այդ պարգևին են արժանանում «Հեպատիտ C» վարակի բացահայտման գործում ունեցած ավանդի համար:

Նոբելյան մրցանակը 2020 թվականին կազմում է մոտ մեկ միլիոն ամերիկյան դոլար: COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանաբաշխության արարողությունը այս տարի անցկացվում է հեռավար` առանց մրցանակակիրների և հանդիսատեսի մասնակցության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել