ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ
15:22 - 05 հոկտեմբերի, 2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։ 

ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց  տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել