Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը
17:36 - 06 հոկտեմբերի, 2020

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։

Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում:

«Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։

Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»:

«Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել