Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|
18:45 - 06 հոկտեմբերի, 2020

Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Թագավորության և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում:

«Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարությունում:

Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները:

«Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել