Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|
20:07 - 06 հոկտեմբերի, 2020

Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:  Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարությունը ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի փոփոխության նախագիծ:

«Այս նախագիծը նաև տարբերվում է իր հիմքում ընկած կանխատեսումներով: Այդ տրամաբանությամբ` 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս անհրաժեշտություն կունենանք անդրադառնալ 2020-ին սպասվող զարգացումներին»,- ասաց նախարարը:

Ըստ նախագծի` 2020-ին սպասվում է 6.8 % տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 % անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների` սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել