Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան
21:24 - 06 հոկտեմբերի, 2020

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Ցերեկվա ժամերին թեժացել են մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ»,- հայտնեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում նրանց կրած կորուստները․ Այսուհետ տվյալները կներկայացվեն առավոտից մինչեւ հաջորդ առավոտ։

Անդրադառնալով Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարություններին՝ ա նշեց․

«Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը միայն պաշտպանական մարտեր չեն վարում։

«Մենք իրականացնում ենք նաեւ այլ տիպի զորաշարժեր, որոնց արդյունքները հաճախ հենց այդ պահին չենք արձանագրում, այլ ավարտից հետո»,- նշեց նա։

Պատասխանելով լրագրողներից  մեկի՝ ադրբեջանական օբյեկտներ շարքից հանելու մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․

«Էդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որեւէ օբյեկտ շարքից չհանեն, ուղղակի միշտ չէ, որ այդ օբյեկտները ռազմավարական են եւ կամ գործողությունը ենթակա է լուսաբանման։ Պատերազմը լայնածավալ է, սաստիկ է, ծանր մարտեր են լինում, հաջողություններ կամ անհաջողություններ են լինում, եթե նպատակահարմար համարենք լուսաբանել, կներկայացնենք։ Հետեւք մեր հրամանատարներին, զորքին, որոնք օր ու գիշեր հերոսություններ են անում, որ նույնիսկ չենք հասցնում ներկայացնել»։ 

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ իրենց շարունակում են անդադար զանգել, օգնության առաջարկներ ներկայացնել՝ ե՛ւ դրամական միջոցներով, ե՛ւ պարենով, ու կոչ արեց այդ միջողները ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել