Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում ԼՂ հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս ՌԴ-ին․ Դմիտրի Պեսկով
17:54 - 07 հոկտեմբերի, 2020

Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում ԼՂ հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս ՌԴ-ին․ Դմիտրի Պեսկով

Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է  ТАСС-ը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս մտահոգությունը կարող է տարածաշրջանում զինյալների նկատմամբ որոշակի հակազդման հանգեցնել՝ Պեսկովը պատասխանել է, որ ինքն այդ մասին ներկա պահին տեղեկություններ չունի։

Հիշեցնենք, երեքշաբթի օրը ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից եկած զինյալների թեման հեռախոսազրույցով քննարկել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել