Մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել․ Էդմոն Մարուքյան
13:33 - 08 հոկտեմբերի, 2020

Մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի արտգործնախարարի հայատարարությանը, որ Ժնևում ու Մոկսվայում տեղի կունենան Արցախի հարցով  բանակցություններ։

«Դուք գիտեք, որ մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել։ Եվ որևէ տեղեկություն խորհրդարանական ընդդիմությունը չունի, թե ում ինչ են առաջարկել, ով ուր է գնում, ինչ սեղանի շուրջ են նստելու ու ինչ են խոսելու»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրվի։

Արցախի հայտարարությունը, որ իրենք ևս պետք է մասնակցեն բանակցություններին, ըստ Մարուքյանի, կարևոր հայտարարություն է։ «Եթե հետ գնանք 1994 թվականի հրադադարի պայմանագրին, ապա այն ժամանակ Ղարաբաղն իր սուբյեկտայնությունն ամբողջությամբ իրացրել է։ Հետևաբար, Արցախը պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակցի։ Առանց Արցախի մասնակցության բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել