Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Արարատ Միրզոյան
15:33 - 08 հոկտեմբերի, 2020

Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Արարատ Միրզոյան

Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և արդյունավետ միջոցներ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել