ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին
18:57 - 08 հոկտեմբերի, 2020

ՀՖՖ-ն SOCAR ընկերության ռազմատենչ կեցվածքի կապակցությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:

Այս մաիսն հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Վերջին օրերին ընկերությունը հրապարակել է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարել է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում: ՀՖՖ նախագահն իր նամակում մեկ անգամ ևս ընդգծել է ֆուտբոլի՝ քաղաքականությունից զերծ մնալու կարևորությունը և դատապարտել է ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի միլիտարիստական կեցվածքը: ՀՖՖ-ն ակնկալում է, որ ՈՒԵՖԱ-ն ոչ միայն կքննարկի SOCAR ընկերության՝ վերջին օրերին որդեգրած գործելաոճը և ՈՒԵՖԱ-ի հովանավոր լինելու նպատակահարմարությունը, այլև հանդես կգա դատապարտող համապատասխան հայտարարությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել