Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույց
13:57 - 09 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույց

Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել