ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հետևել մարդասիրական իրավունքին |azatutyun.am|
17:49 - 09 հոկտեմբերի, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հետևել մարդասիրական իրավունքին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հետևել մարդասիրական իրավունքին, և թույլ չտալ, որ քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները տուժեն ռազմական գործողություններից։

«Հիշեցնում եմ, որ կողմերը պետք է հավատարիմ մնան ստանձնած պարտավորություններին», - հայտարարել է Միշել Բաչելետը, ընդգծելով, որ անհրաժեշտ է խուսափել մեծ վնասներ հասցնող զինատեսակների գործածումից։

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել էր հայկական կողմի պնդումները՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է կասետային ռումբերով, որոնց օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել