ԵՄ երկրների արտգործնախարարները երկուշաբթի քննարկում կանցկացնեն ԼՂ խնդրի շուրջ |azatutyun.am|
18:19 - 09 հոկտեմբերի, 2020

ԵՄ երկրների արտգործնախարարները երկուշաբթի քննարկում կանցկացնեն ԼՂ խնդրի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am:  Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում քննարկում կանցկացնեն ղարաբաղյան խնդրի շուրջ։

«Մենք հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր Մոսկվայում նախատեսված բանակցություններին։ Կսպասենք դրանց արդյունքներին և ըստ այդմ կորոշենք՝ ինչպես կարող է Եվրամիությունը նպաստել խնդրի կարգավորմանը», - ՏԱՍՍ-ին ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հանդիպումից առաջ միության առաջատար երկրի՝ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Բունդեսթագում հայտարարել էր.

«Այս պահին մենք սպասում ենք, որ Ադրբեջանը՝ Հայաստանի նման, կրակի դադարեցման սկզբունքային համաձայնությամբ հանդես կգա։ Եթե այդ կողմը դրան պատրաստ չէ, ես կարծում եմ, որ Եվրամիության կողմից ճնշումը պետք է ուժեղացվի»։

Օրեր առաջ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդարանում, որտեղ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել