Գյումրիի ավագանու որոշմամբ 20 միլիոն դրամ փոխանցվեց Արցախին
 |shantnews.am|
19:55 - 09 հոկտեմբերի, 2020

Գյումրիի ավագանու որոշմամբ 20 միլիոն դրամ փոխանցվեց Արցախին |shantnews.am|

shantnews.am: Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը,որի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցության տրամադրմանը ։Մարտական գործողությունները 13-րդ օրն է Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։Թիկունքում ՝ հանուն Արցախի ու ռազմաճակատում կռվող զինծառայողների համար  աշխատանքները մի քանի ուղղություններով են տարվում։ Համապատասխան կառույցներյ ու գերատեսչությունները ռազմական դրության պայմաններում բոլորն ուժերը  կենտրոնացրել եմ համակարգված գործելու համար ։

Հրետակոծությունների հետևանքով կրած վնասները շատ մեծ են, որոնց վերականգման նպատակին են ուղղվելու հայության նվիրաբերությւոնները ։ Գյումրի քաղաքի բյուջեից  Հայաստան Համահայկական հիմնադրամի «մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին  կփոխանցվի 10 միլիոն դրամ, ևս 10մլն դրամ էլ կհատկացվի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու   վերականգնման  համար ։ Նախագիծը ավագանին  միաձայն հաստատեց։

Արցախից ժամանակավոր  Գյումրի տեղափոխված ընտանիքների կարիքների համար ևս քաղաքային բյուջեից ֆինանսական հատկացումներ կարվեն ։Այս ընթացքում   արցախցի բոլոր ընտանիքներին նաև սնունդով ու կեցավայրերով են ապահովել ։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել