Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը |azatutyun.am|
16:19 - 10 հոկտեմբերի, 2020

Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը», - ասվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին կտրուկ սրվել էին Բաքվի և Աթենքի հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունները Հունաստանին մեղադրել էին «հաքերային հարձակումների», երկրի տարածքում «զինյալների ներկայությունը հանդուրժելու» համար: Հունաստանի կառավարությունը, անհիմն որակելով այդ պնդումները, հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին և պաշտոնական բողոքի նոտա փոխանցել Բաքվին: Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան իրենց դեսպանին են հետ կանչել Աթենքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել