Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|
19:19 - 10 հոկտեմբերի, 2020

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային:

Հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:

Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»:

Նրանք երգել են  Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր:

Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»:

Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել