Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|
22:58 - 10 հոկտեմբերի, 2020

Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։ Նա իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական ջանքերի համար»,- հայտարարել է Դյուժարիկը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ ինչպես և նախկինում, անհրաժեշտ է կողմերին դրդել լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել