Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պարտավորությունները. Արցախի ԱԳՆ |armenpress.am|
01:43 - 11 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարի պարտավորությունները. Արցախի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին ասաց Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Արտակ Ներսիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի, Մարտունիի և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռակոծումը:

«Դատապարտում ենք պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հարձակումները, մասնավորապես՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորումը՝ հրթիռահրետանային զինատեսակնետրի կիրառմամբ։ Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները»,- նշեց Ներսիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել