Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|
16:28 - 11 հոկտեմբերի, 2020

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|

armenpress.am: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» թուրքական նավը, որը նավթի եւ գազի հանքախուզական հետազոտություններ Է կատարում, աշխատանքը Միջերկրածովի արեւելյան մասում կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը: Այդ մասին հաղորդել Է «Հյուրիեթ» թուրքական թերթը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել Էր այն մասին, որ այդ նավը տարածաշրջանում հետազոտություններ Է անցկացնելու մինչեւ հոկտեմբերի 18-ը: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» հետազոտական նավին ուղեկցում են «Տանուկս-1» եւ «Ապոլլո Մուն» օգնական նավերը: Թուրքիայի հանքախուզական գործունեությունն այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին, հարուցում Է Աթենքի լուրջ դժգոհությունը, սակայն Անկարայում դա համարում են Թուրքիայի շահերի խախտում: Երկու երկրների դիրքորոշումների պատճառով իրադրությունը Արեւելյան Միջերկրականում զգալիորեն բարդացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել