Ըստ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի, հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է
 |azatutyun.am|
12:56 - 12 հոկտեմբերի, 2020

Ըստ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի, հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է, այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

«Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի հնչեցրել և, իմ համոզմամբ, նման մոտեցումը լիովին սխալ է։ Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը», - նշում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել