Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին երկու կողմերի զեկույցները․ Պեսկով
14:16 - 12 հոկտեմբերի, 2020

Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին երկու կողմերի զեկույցները․ Պեսկով

Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հետագայում հակամարտության կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական   միջոցների: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը, հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների շփումների արդյունքում»,- նշել է նա։

Պեսկովը շեշտել է, որ այժմ Մոսկվան «շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին զեկույցներ երկու կողմերից էլ:

«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ռազմական գործողություններից լիովին դուրս գալու և ապագայում հակամարտության կարգավորումը քաղաքական և դիվանագիտական միջոցների տեղափոխելու համար»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել