Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|
18:27 - 12 հոկտեմբերի, 2020

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով: 

Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

«Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին:

Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է:

«Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել