Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|
23:58 - 12 հոկտեմբերի, 2020

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին: Իր ելույթում Վարդանյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

«Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել