ՀՀ ԱԻՆ անձնակազմը հումանիտար առաքելություն է իրականացնում Ստեփանակերտում
12:53 - 13 հոկտեմբերի, 2020

ՀՀ ԱԻՆ անձնակազմը հումանիտար առաքելություն է իրականացնում Ստեփանակերտում

Ռազմական դրության այս օրերին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողքին են հայաստանյան գործընկերները:

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, թիկունքային աշխատանքն օպերատիվ կատարելու նպատակով նախարարության անձնակազմը հումանիտար առաքելություն է իրականացնում Ստեփանակերտում:

Ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին նրանք ամեն օր տրամադրում են անհրաժեշտ քանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

Հայաստանի փրկարարներին նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն է հանդիպել: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել, մատակարարման աշխատանքից բացի՝ կատարել նաև ցանկացած բարդ առաջադրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել