Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել |aliq.ge|
15:02 - 13 հոկտեմբերի, 2020

Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեխափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել |aliq.ge|

aliq.ge:  րաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել:

 
«Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը:

Լաշա Դարսալիան բացատրում է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է:

Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին», — նշվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել