Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության. Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է
18:13 - 14 հոկտեմբերի, 2020

Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության. Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ դպրոցները հեռավար ուսուցման չեն անցնում, այլ ուղղակի արձակուրդները 2 շաբաթ շուտ են սկսվում:

«Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով, ինչպես նախատեսված էր, ուղղակի մի փոքր ավելի շուտ։

Այս պայմաններում յուրաքանչյուր ապատեղեկատվություն, որ թեկուզ անուշադրության հետևանք է, լրացուցիչ լարվածություն է։ Խուսափեք լրացուցիչ լարվածություն գեներացնելուց, այն, ինչ արդեն կա օբյեկտիվ պատճառներով, բոլորիս հերիք է»,- նշել է փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել