Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|
19:49 - 14 հոկտեմբերի, 2020

Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|

factor.am: Պատերազմի ժամանակ փող է անհրաժեշտ, իսկ այն պետք է գոյանա հարկերից։ Այսինքն՝ տնտեսությունը պետք է աշխատի։ Պատերազմի ընթացքում տնտեսության վարքի մասին հարցազրույց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

– Ռազմական փորձագետները նշում են, որ պատերազմի ինտենսիվությունը կարող է ընկնել, բայց պատերազմը կարող է շարունակվել ավելի երկար։ Հիմա տնտեսությունը պատերազմական իրավիճակին պատրաստելու ի՞նչ գործողություններ կան, որ պետք է արվեն։

– Հայաստանի տնտեսությունը միշտ էլ փաստացի եղել է պատերազմական իրավիճակի ազդեցությունների տակ։ Այսինքն, եթե մենք նայում ենք մեր հնարավորությունները՝ ներդրումային, պարտք ներգրավելու և արտաքին հարաբերությունների, այդտեղ բոլոր ուղղությունների վրա պատերազմի կամ ռազմական գործողությունների հնարավոր էսկալացիայի ռիսկը միշտ եղել է։

Հիմա, այս պահի դրությամբ, մեր տնտեսությունն ամբողջությամբ պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե մենք սառը նայենք ամեն ինչին, չհուսալքվենք ու գնանք առաջ։ Պետք է հասկանանք, որ ինչքան էլ մենք փորձենք մի քիչ շատ ռոմանտիկ նայել ամեն ինչին, Թուրքիան, որ մեր անմիջական հարևանն է, չի վերանալու երկրի երեսից։

Ինքը լինելու է մեր հարևանը, և ինքը լինելու է մշտական վտանգի աղբյուր։ Եվ այդ վտանգի աղբյուրին համապատասխան՝ մենք պետք է ունենանք նաև համապատասխան ենթակառուցվածքներ ու հզորություններ։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել