Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
10:10 - 15 հոկտեմբերի, 2020

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից, մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան» և «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ից, մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակ 2-րդ փողոցով պարփակված թաղամասի,

ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների և Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել