Միչիգանի Ներկայացուցիչների պալատը բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ հարձակումը
18:17 - 15 հոկտեմբերի, 2020

Միչիգանի Ներկայացուցիչների պալատը բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ հարձակումը

ԱՄՆ Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 7-ին բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ համակարգված հարձակումը, հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը և ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անում աշխատելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության կառավարությունների հետ՝ հասնելու հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծման մասին, անհանգստություն արտահայտվում Թուրքիայի կողմից Ադրբեջանում տեղակայված սիրիացի վարձկանների կապակցությամբ։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Արցախի Հանրապետության հռչակման իրավական հիմքերին, մասնավորապես, այն իրողությանը, որ Խորհրդային միության կազմալուծման համատեքստում Արցախի ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին քվեարկել է անկախության օգտին։

Միչիգանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևի հեղինակը հայազգի օրենսդիր Մարի Մանուկյանն է։
Հիշեցնենք նաև, որ Միչիգան նահանգը 2017 թվականին Արցախի Հանրապետության ճանաչումն աջակցող բանաձև էր ընդունել։

https://legiscan.com/MI/text/HR0319/id/2211516…

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել