Հյուսիսային ուղղությամբ հակառակորդին այսօր չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք․ Արծրուն Հովհաննիսայն
22:10 - 16 հոկտեմբերի, 2020

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդին այսօր չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք․ Արծրուն Հովհաննիսայն

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը:

«Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, սակայն մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացվեն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել