Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նախահարձակ լինելը Մակրոնի կողմից առաջինը ֆիքսելու փաստը

 |armenpress.am|
22:42 - 16 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նախահարձակ լինելը Մակրոնի կողմից առաջինը ֆիքսելու փաստը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: Aյս մասին դեսպանն ասել է «France-24»-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց, որ Ադրբեջանն է լայնածավալ ագրեսիա ձեռնարկել և նախահարձակ եղել Արցախի դեմ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այս արկածախնդրությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Ֆրանսիայի նախագահը Արցախը վերանվաճելու Ադրբեջանի փորձերն անընդունելի է որակել»,- ասել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել