ՌԴ նախաձեռնությամբ Երեւանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար |news.am|
01:48 - 17 հոկտեմբերի, 2020

ՌԴ նախաձեռնությամբ Երեւանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար |news.am|

news.am: Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,-նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել