Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
 |azatutyun.am|
11:14 - 17 հոկտեմբերի, 2020

Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը:

Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Նշվում է նաև, որ վարչապետ Թրյուդոյի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետներն է հնչեցրել:

Նշենք, որ անցած շաբաթ Կանադան սառեցրել էր այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել