ԻԻՀ «Խաբար» հեռուստաալիքի «Աշխարհն այսօր» հաղորդաշարի հյուր Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին խոսել է Արցախում և նրա շուրջ ընթացիկ զարգացումների մասին: Այս մասին հայընում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

- Նախևառաջ, ի՞նչու են այս անգամ բախումներն անցյալի համեմատությամբ առավել սաստիկ և ընդգրկուն:

Պատասխան․ Հրադադարի խախտման պատճառն այն էր, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողացել հասնել կողմից ծրագրված մինչպատերազմական քաղաքական և ռազմական նպատակներին: Ռազմական առումով Ադրբեջանի Հանրապետությունը նպատակ ուներ ազատագրել 7 շրջանները, որոնք Ղարաբաղից դուրս են և այդպիսով բանակցությունների սեղանի շուրջ ստանալ առավելություն։ Քաղաքական տեսանկյունից մտադիր էր Հայաստանի Հանրպետությանը պարտադրել ընդունել սկզբնական փուլում հինգ շրջանների, ապա մնացյալ երկու շրջանների հանձնման, իսկ այնուհետև Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում ադրբեջանական կողմի առաջարկությունները։ Այդուհանդերձ, ինչպես վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներում ենք նկատում, Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակներին, և Հայաստանը մերժել է դրանք:

Իմիջիայլոց, Թուրքիան ևս չկարողացավ այս պատերազմական գործողություններով հասնել իր ռազմաքաղաքական նպատակներին: Թուրքիան ցանկանում էր հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հանդես գալ որպես միջնորդ, սակայն ինչպես ականատես եղանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների գործադրած ճնշումների ներքո Ադրբեջանն իրականում վերահաստատեց Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում:

Թուրքիան մտադիր է տարածաշրջանում ստեղծել հարատև անկայունություն, Ադրբեջանի հարավային հատվածում՝ թալիշաբնակ շրջաններում, հիմնել ռազմաբազաներ, ինչպես նաև տեղավորել այնտեղ ահաբեկչական խմբավորումների․ նպատակը Ղարաբաղի հարցը չէ, այլ Ադրբեջանի շիայական և էթնիկ կառուցվածքին հակազդումն է։ Այդ ամենով հանդերձ Թուրքիան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ չընդունելու հիմնախնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու տարբերակը: Ակնհայտ է, որ բախումների շարունակականությունը չի լինելու կողմերից որևէ մեկի օգտին:

Ռազմական գործողությունների անցած երկու շաբաթվա ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ։ Եվ դա այն պայմաններում, երբ միջազգային հարթակում ևս նկատում ենք, որ զարգացումները հօգուտ Ադրբեջանի չեն։ Արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, պատմամշակութային կոթողների և անզեն քաղաքացիների վրա հարձակումների համար, և դրանք իրականացվում են Ադրբեջանի դեմ նոր բանաձևերի ընդունմամբ վերջինիս ճնշման տակ վերցնելու նպատակով:

Մյուս կողմից, հասկանալի է, որ պատերազմի խորացումը հանգեցնելու է քաղաքական ելքերի բացառմանը: Անցած 30 տարվա ընթացքում Ղարաբաղում դաստիարակված սերնդին խորթ են նման ծավալի պատերազմական գործողությունները, և դրանց վերսկսումը պատճառ է դարձել, որ ամրանա հայության ազգային միասնականությունը, որն, իր հերթին, նպաստում է բախումների շարունակականությանը: Բացի այդ, դա թույլ չեն տա տարածաշրջանային խաղացողները։ Բախումների աշխարհագրության ընդլայնման դեպքում տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես Ռուսաստանը, որը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դուրս կգա Թուրքիայի դեմ, բայց հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած իր առևտրատնտեսական ամուր կապերը՝ Թուրքիան նման նպատակ չի դնի իր առջև: