«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահը 13 կուսակցությունների հայտարարությունը որակում է որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ
21:11 - 17 հոկտեմբերի, 2020

«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահը 13 կուսակցությունների հայտարարությունը որակում է որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Գայանե Աբասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես` Գայանե Աբասյանս, «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ և նախկինում կուսակցության վարչության անդամ, ԶԼՄ-երից այսօր տեղեկացա «Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ․ 13 կուսակցությունների համատեղ հայտարարության» մասին։ Ցավոք սրտի այդ հայտարարությանը, տարօրինակ կերպով, միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, ինչի վերաբերյալ քննարկում կամ գոնե տեղեկացում կուսակցության ներսում չի եղել։

Սկզբունքորեն համաձայն չեմ այս հայտարարության հետ, ավելին՝ սա որակում եմ որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ։ Պատերազմական իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի արտասահմանադրական և ոչ ժողովրդվարական նման փոփոխության փորձը կամ անգամ կոչը ոչ այլ ինչ է, քան հարված թիկունքից։

Ավելին «Ժառանգություն» կուսակցության միացումը մի հայտարարության, որտեղ առկա են այնպիսի ապաքաղաքական և կորուստյալ ուժեր, ինչպիսին օրինակ ՀՀԿ-ն կամ ԱԱԾ նախկին պետի կուսակցությունն է, համարում եմ տարրական քաղաքական հիգիենայի կանոնների խախտում։

Հիմք ընդունելով վերոգրյալը հայտարարում եմ, որ վայր եմ դնում «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահի լիազորությունները և դադարեցնում եմ անդամակցությունս վերոնշյալ կուսկացությանը։ Կոչ եմ անում բոլոր կուսակից ընկերներիս, ովքեր չեն ցանկանում թաթախվել այս խայտառակ պատմության մեջ վարվել նույն կերպ։

Օգտվելով առիթից՝ օրինապահ մարմիինների ուշադրությունը հրավիրում եմ այս հակասահմանադրական ակումբային հայտարարության իրողության վրա և ևս մեկ անգամ միասնության և համախմբան կոչ եմ անում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել