Դավաճանություն է. ԱԳ նախկին նախարարը` 14 կուսակցությունների հայտարարության մասին |a1plus.am|
01:01 - 18 հոկտեմբերի, 2020

Դավաճանություն է. ԱԳ նախկին նախարարը` 14 կուսակցությունների հայտարարության մասին |a1plus.am|

a1plus.am:  Եթե մեղմ արտահայտվեմ,ապա դա անհեթեթություն է,իսկ եթե իրերն իրենց անուններով կոչեմ, ապա  դավաճանություն է,-Արտաքին գործերի նախկին նախարար  Վահան Փափազյանն այսպես է գնահատում 14 կուսակցությունների հայտարարությունը։

 
Օպերատիվ գործողությունների որոշումներ կայացնելու համար  նրանք պահանջում են ստեղծել ռազմաքաղաքական հարցերով պետական նոր մարմին` ընդգրկելով նախկին նախագահներին, վարչապետներին, ԱԳ նախարարներին։
 
«Ես դա համարում եմ թիկունքից դաշույնի հարված»,-ասում է Վահան Փափազյանը ընդգծելով` «վրդովեցուցիչ է, որ այս պայմաններում կարելի է այդպես կեղտոտ խաղեր խաղալ»։
 
Վահան Փափազյանը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 1993-1996թթ.-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել