Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ անարգանք է․ Սերժ Թանկյան |tert.am|
14:09 - 18 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ անարգանք է․ Սերժ Թանկյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, Twitter-ի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Ամերկահայ երաժիշտը վերահրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին գրառումը՝ գրելով․ «Հավանաբար, Ադրբեջանը և Թուրքիան չեն կարողանում հրադադար պահպանել։ Դա անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ։ Ժամանակն է լավ դաս սովորեցնել այդ անպետք բռնակալներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել