Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը
17:45 - 18 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական   հանձնաժողովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ», - ասված է հանրապետության Պետական  անվտանգության ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետական   հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել