Անն Իդալգոն 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին

 |armenpress.am|
13:33 - 19 հոկտեմբերի, 2020

Անն Իդալգոն 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին |armenpress.am|

armenpress.am: Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան: Ինչպես փոխանցում է այդ մասին Իդալգոն ասել է Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում:

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Հայաստանին և Արցախին:

«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երևանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաև Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաև Ստեփանակերտում, և մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջև: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:

Ես նաև մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան` մեր համերաշխությունը ցույց տալու և տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել