Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|
15:24 - 19 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Նախարարների կոմիտեում քննարկում է եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել:

Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում:

Նշենք, որ Նախարարների կոմիտեն ԵԽ որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը: ԵԽ անդամ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը:

Նախարարների կոմիտեում կայացած քննարկումը եղել է ՀՀ-ի խնդրանքի՞ հիման վրա, թե՞ դատարանն է սեփական նախաձեռնությամբ հարցը փոխանցել Կոմիտեին՝ Կիրակոսյանն այս պահին հստակ չգիտեր, միայն նշեց, որ մտահոգություններ ունեն եւ այդ հարցով Դատարանին նորից դիմելու են. «Կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է, հատկապես, որ լիարժեք պատերազմական գործողություններ են ընթանում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանկյալ միջոցները շատ կարեւոր են հիմա եւ հետագայում էլ շատ կարեւոր են լինելու»: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որ ներառում են նաեւ Նախարարների կոմիտեի միջամտությունը, երբ չեն պահպանվում միջանկյալ միջոցների պահանջները, շուտով կգործեն:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել